Բաժիններ՝

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնում են հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

Ալբանիայում ընթացող երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 57 կգ կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 90 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Գրիգորյանն առաջինն էր նաև հրում վարժությունում՝ 106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունքով:

Երկամարտի 202 կգ արդյունքով՝ Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին ոսկե մեդալակիր է Եվրոպայի առաջնությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031