Հրանտ Դինքի սպանության գործով որոշվել է կալանքի տակ առնել երկու կասկածյալի
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում որոշում է կայացրել երկու կասկածյալի՝ Օսման Հայալի և Զեյնել Աբիդին Յավուզի կալանքի տակ առնելու մասին:
Դատական նիստին մասնակցում են Դինքի ընտանեկան փաստաբաններն ու ամբաստանյալներ Էրհան Թունջելը և Թունջայ Ուզունդաղը: Այն բանից հետո, ինչ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն չհամաձայնվեց Դինքի սպանության գործով կայացված դատավճռին, վերսկսվել է տվյալ գործի քննումը, որով անցնում է 18 ամբաստանյալ: