Բաշար Ասադի վարչակարգը չարյաց փոքրագույնն է Սիրիայում. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Բաշար Ասադի վարչակարգը «չարյաց փոքրագույնն» է՝ համեմատած Սիրիայում գործող արմատական խմբավորումների գործողությունների մեթոդների հետ.

«Սիրիայում գործող արմատական խմբավորումների գործողությունների սխալ մեթոդներն արդեն իսկ հանգեցրել են նրան, որ Բաշար Ասադի վարչակարգը կարելի է անվանել «չարյաց փոքրագույնը»: Սիրիայում գտնվող օտար բոլոր խմբավորումները և տարրերը՝ ներառյալ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը, պետք է լքեն Սիրիան»:

Դավութօղլուի խոսքերով՝ «Ալ-Քաիդայի» և PKK-ի սիրիական թև PYD-ի ակտիվացումը սպառնալիք է հանդիսանում Թուրքիայի անվտանգության համար: Դավութօղլուն կարծում է, որ Թուրքիայի հանդեպ «վարում» են հոգեբանական վարկաբեկիչ կամպանիա՝ կապված ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031