Սիրիայի Ազգային դաշինքը «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու մասին որոշում կընդունի հունվարի 17-ին
Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու մասին որոշում ընդունելը հետաձգել է հունվարի 17-ին: Այս մասին հայտարարել է Փարիզում Ազգային դաշինքի ներկայացուցիչ Մունզեր Բահուսը:
Հունվարի 5-ից Ստամբուլի արվարձաններից մեկում անցկացվում է Ազգային խորհրդի նիստը, որում վերընտրել են կառույցի ղեկավարն ու գլխավոր քարտուղարը: Սակայն «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու հարցը պառակտում է առաջացրել Ազգային դաշինքում, որի մոտ 45 պատվիրակ լքել է նիստի դահլիճը:
Որոշվել է տվյալ հարցով որոշում ընդունելը հետաձգել մինչև հունվարի 17-ը: «Ժնև 2» կոնֆերանսը մեկնարկելու է հունվարի 22-ին: