Բաժիններ՝

Ինչու հաջողակ մարդիկ հանդիպումների ժամանակ սմարթֆոնը չեն վերցնում

Դուք սովորություն ունե՞ք հեռախոսով ստուգել ձեր նամակները կամ մտնել սոցիալական ցանց՝ հանդիպումների կամ ժողովների ժամանակ։ Եթե այո, ապա, ըստ Forbes-ի, շատ հավանական է, որ դա ձեր ղեկավարին դուր չի գալիս և չի բացառվում, որ առաջիկայում խնդիրներ ունենաք։

Ինչպես գրում է Forbes-ը, ԱՄՆ Հարավայնի Կալիֆորնիայի՝ Մարշալի բիզնեսի դպրոցի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ ղեկավարներին դուր չի գալիս, երբ ներկաները ուշադրությունը կենտրոնացնում են սմարթֆոնի վրա քննարկումների ժամանակ։ Ավելին, հաջողակ մարդկան 84%-ը սմարթֆոն չի վերցնում պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Իսկ 66%-ը սխալ է համարում սմարթֆոնից օգտվելը ոչ միայն պաշտոնական, այլ ցանկացած հանդիպման ժամանակ։

Պատճառները մի քանիսն են.

  1. Հարգանքի բացակայություն. եթե դուք սևեռվել եք ձեր սմարթֆոնի վրա, դրանով անուղղակիորեն ցույց եք տալիս, որ մարդիկ, որոնց հետ շփվում եք սմարթֆոնով այդ պահին ձեզ համար ավելի կարևոր են, քան բուն քննարկումն ու ներկաները։
  2. Ուշադրության բացակայություն։ Դժվար է միևնույն ժամանակ կենտրոնանալ և՜ քննարկման նյութի, և հեռախոսի վրա։
  3. Լսողության բացակայություն։ Որքան էլ ջանքեր գործադրեք, սմարթֆոնով զբաղվելու ժամանակ չեք կարողանա ուշադիր լսել ձեր զրուցակիցներին։
  4. Թուլության նշան։ Հեռախոսին կառչելը խոսում է այն մասին, որ դուք կախվածության մեջ եք այդ ապարատից և արձագանքում եք նրանից եկող ազդանշաններին այնպես, ասես դրանք հրամաններ լինեն։

Այնպես որ, հանդիպումների ժամանակ թերևս ավելի լավ կլինի անջատել սմարթֆոնը կամ թողնել այն մյուս սենյակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս