Բաժիններ՝

Ազգային ժողովը դեմ քվեարկեց պարտադիր կուտակային համակարգը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը

ՀՀ Ազգային ժողովը չընդունեց կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ առաջարկությունը: Ոչ կոաիլիցիոն ուժերի կողմից ներկայացրած առաջարկությանը կողմ են քվեարկել 46 պատգամավորներ, դեմ՝ 54։

Նշենք, որ այս պահին Ազգային ժողովի դիմաց շարունակվում է  բողոքի ակցիան՝  ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի։ Ցուցարարները հայտարարել են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա իրենք կփակեն Բաղրամյան պողոտան։ Նրանք նաև պատրաստ են սատարել այն պատգամավորներին, ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս