Հունաստանի խորհրդարանը վավերացրել է «Անդրադրիատիկ» գազատարի համաձայնագիրը
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/25052_src.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Հունաստանի խորհրդարանը վավերացրել է «Անդրադրիատիկ» (TAP) գազատարի համաձայնագիրը, որն այս տարվա հունիսին կնքվել է TAP-ի ղեկավարության և ընդունող երկիր Հունաստանի կառավարության միջև:
Տվյալ համաձայնագիրը հաստատում է այն նորմերը, որոնց համապատասխան գազատարը գործելու է Հունաստանի տարածքում: TAP նախագիծը կոչված է կասպյան ավազանի գազը Հունաստանով դեպի Իտալիա և Արևմտյան Եվրոպա արտահանելու հարցում: Ակնկալվում է, որ գազատարի կառուցումը մեկնարկելու է 2015 թվականին: