Բաժիններ՝

ՄԱԿ-ի հանձնաժողովը բազմաթիվ ապացույցներ է հավաքել Ասադի ու նրա շրջապատի հանցանքների մասին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Նավի Պիլայը երեկ հայտարարել է, որ իրենք ապացույցներ են հավաքել ռազմական հանցագործություններին ու մարդկության դեմ հանցանքներին Սիրիայի բարձրագույն ղեկավարության (ներառյալ նախագահ Բաշար Ասադը) մասնակցության վերաբերյալ:

Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ ապացույցների մասին է գնում խոսքը: Փոխարենը Պիլայը հայտարարել է, որ իրենք հավաքել են վիթխարի քանակությամբ ապացույցներ՝ ընդ որում լուրջ հանցագործությունների վերաբերյալ, և որ այդ փաստաթղթերը կհրապարակվեն միայն դատարանում: 2013 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ը հայտարարել է, որ հավաքել է Ասադի ու նրա վարչակարգի մեղավորության մասին ավելի քան 200.000 էջ ապացույցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս