Սպիտակ տունը հերքել է Օբամայի առաջիկա իրանական այցի մասին տեղեկատվությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հերքել է այն տեղեկատվությունը, թե Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցում է հաջորդ տարվա կեսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Իրան այցելելու հնարավորության շուրջ:
Սպիտակ տանը կից ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելի վաղ Քուվեյթի թերթերից մեկը հայտնել էր, թե ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցում են տվյալ խնդրի շուրջ, ինչը մասնավորապես վերաբերում է Օբամայի ու այաթոլլահ Ալի Խամենեիի հանդիպմանը: