 
                        Մոսկվայում մահացել է հայտնի դերասան Յուրի Յակովլևը
 
                                    Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում մահացել է կինոյի ու թատրոնի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլևը, ով նշանակալից դեր է խաղացել խորհրդային կինեմատոգրաֆիայի մեջ: Նա մահացել է 85 տարեկանում (նա ծնվել է 1928 թվականի ապրիլի 25-ին, Մոսկվայում): Նա մահացել է հիվանդանոցում՝ ծանր և տևական հիվանդությունից հետո:
Դերասանի ծառայողական ցուցակում հաշվվում է ավելի քան 100 դեր: Յակովլևը Թատրոնում խաղացել է ավելի քան 70 դեր: Կինոյում Յակովլևի խաղացած առավել հայտնի ֆիլմերն են «Հուսարական բալլադը», «Ճակատագրի հեգնանքով» (Իպոլիտի դերը), «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» (թագավորի դերը): Դերասանի հուղարկավորման ժամկետն ու վայրը դեռ հայտնի չէ:
 
  
  
  
 
                                    



 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        