«Հրապարակ». Ո՞վ է ղեկավարելու Եվրասիական առևտրարդյունաբերական պալատը
«Հրապարակը» գրում է. Դեռ որոշված չէ, թե ով է ղեկավարելու Եվրասիական առևտրարդյունաբերական պալատը, որի «կենտրոնակայանը», ըստ հայ֊-ռուսական պայմանավորվածության, լինելու է Հայաստանում՝ հայ ղեկավարով։ Տրվում են էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանի, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի և անգամ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, այդ թվում և հայերին քիչ ծանոթ, ռուսաստանյան գործարար Մհեր Ավետիսյանի անունները, նրա լոբբինգով զբաղվում է ԱՊՀ երիտասարդական միության նախագահ, տխրահռչակ «պուտինյան» ակումբների կազմակերպիչ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի միջոցով ռուսական վերնախավում ելումուտ ունեցող Անդրանիկ Նիկողոսյանը, որին, ըստ «Հրապարակի» աղբյուրների, խոստացել են, որ կղեկավարի առաջիկայում ստեղծվելիք Եվրասիական հեռուստաալիքը։ Ըստ այդ աղբյուրների՝ Նիկողոսյանը Լենինսկի պողոտայի վրա բնակելի շենք է կառուցում, Դոմոդեդովոյում՝ «գորոդոկ», Բարվիխայի վրա էլ՝ «դաչա»։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում