Բաժիններ՝

Կիևում եվրաինտեգրման աջակցման ակցիայի բռնի ցրման հետևանքով հոսպիտալացվել է 40 մարդ (տեսանյութեր)

Ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան 40 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Կիևում՝ եվրաինտեգրմանն աջակցելուն նվիրված հանրահավաքի բռնի ցրման հետևանքով:

ՆԳՆ-ի հատուկջոկատայինները Անկախության հրապարակում կազմակերպված հանրահավաքը ցրելուն ձեռնամուխ են եղել կեսգիշերից հետո, երբ հրապարակում մնացել էր մի քանի հարյուր մարդ: Հանրահավաքը ցրելիս հատուկջոկատայիններն օգտագործել են մահակներ: Ձերբակալվել է 33 ակտիվիստ:

Ցուցարարներն ընդգծել են, որ մտադիր չեն դադարեցնել իրենց ակցիաները: Նրանց զայրացրել է այն, որ Ուկրաինան նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովում չի ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս