Բաժիններ՝

Հասան Ռոուհանին բացառել է Իրանի միջուկային օբյեկտների վերացումը

Financial Times-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բացառում է Իրանի միջուկային օբյեկտների վերացումը, սակայն հուսով է, որ կբարելավվեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:

Ռոուհանին պարբերականին հայտնել է, որ Իրանը 100 տոկոսով թույլ չի տա իր միջուկային օբյեկտների ոչնչացում: Նա հերթական անգամ ընդգծել է, որ Իրանի ռազմական ռազմավարությունը չի նախատեսում միջուկային զենքի մշակում, և որ Իրանը մտադիր է շարունակել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը:

Ռոուհանին նկատել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները շատ բարդ են, և չեն կարող լուծվել կարժ ժամանակահատվածում: Ռոուհանիի խոսքերով՝ վերջին 100 օրվա ընթացքում ի հայտ է եկել որոշակի բացություն, որը կարող է ամրապնդվել հետագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս