Բաժիններ՝

Ռիգայում Maxima առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհվել է 25 մարդ (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Ռիգայում փլուզվել է Maxima առևտրի կենտրոնի շենքը: Վերջին տվյալներով՝ դրա հետևանքով զոհերի քանակը հասել է 25-ին: Այս մասին հայտնել է Լատվիայի հրշեջ-փրկարարական պետական ծառայությունը:

Երեկ ժամը 20.00-ի մոտ փլուզվել է շինության պատերից մեկն ու տանիքը: Հիմնական հարվածը հասցվել է դրամարկղի ու բանջարեղենի բաժիններին: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել փրկարարները և սկսել են որոնել փլատակների տակ մնացած մարդկանց: Սակայն այդ ժամանակ փլուզվել է ևս մեկ պատ: Փլատակների տակ մնացել է մինչև 70 մարդ:

Ընդհանուր առմամբ, փլուզման տարածքը կազմել է 500 քառակուսի մետր: Զոհվել է 3 փրկարար: Դեպքի վայրում աշխատում է 200 փրկարար և 200 ոստիկան: Փլուզումից տուժել է 40 մարդ, որոնց մեծ մասին ծանր վիճակով հոսպիտալացրել են: Լատվիայի իշխանությունները խոստացել են զոհված փրկարարների ընտանինքներին հատկացնել 50.000-ական լատ (100.000 դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս