Դավութօղլուն առանձահատուկ որևէ բան չի տեսնում նրանում, որ իրեն հրավիրել են Երևան

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին:

Լրագրողներից մեկը Դավութօղլուին հիշեցրել է, որ նա հրավեր է ստացել դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գագաթաժողովին և հարցրել է, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ վերակենդանացվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ի պատասխան՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Երևանում ՍՏՀԿ-ի գագաթաժողովին հրավեր ստանալը սովորական երևույթ է, որ նման հրավեր ուղարկվել է ՍՏՀԿ անդամ բոլոր երկրների արտգործնախարարներին, և որ իր ստացած հրավերը հատուկ և մյուսներից տարբերվող հրավեր չէ.

«Մեր ցանկությունը, իդեալը, առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծումը և հնարավորինս շուտ Հարավային Կովկասում մշտական և մնայում խաղաղության հաստատումը: Այս նպատակով ինչ պետք է արվի, մենք կանենք, ինչպիսի քայլեր, որ անհրաժեշտ են կատարվի, մենք կկատարենք»:

Տեսանյութեր

Լրահոս