Բերման ենթարկված արվեստագետներին մեղադրանք չի առաջադրվել
Բերման ենթարկված արվեստագետները դուրս են եկել ոստիկանության բաժնից, հաղորդում է epress.am-ը: Արա Պետրոսյանը պատմել է, որ բաժնում իրենցից առգրավել են Շանթ Հարությունյանի պատկերով տրաֆարետը և ներկերը: Նրա խոսքով՝ արվեստագետները, գրաֆիտին անելուց հետո, օգտագործած ներկերով տարաները նետել էին աղբամանը, իսկ ոստիկանները, որպես իրեղեն ապացույց, աղբամանը բաժին են տեղափոխել:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ ոստիկաններն առգրավել են Արթուր Պետրոսյանի հեռախոսն ու տեսախցիկը: Առավոտյան հեռախոսը վերադարձնելու են, իսկ տեսախցիկը ուղարկելու են փորձաքննության:
Նշվում է, որ Շանթ Հարությունյանի գրաֆիտիները, որոնց համար ակտիվիստները բերման են ենթարկվել, արվել են ԱԺ պատերին: Ականատեսների փոխանցմաբ՝ այս պահին ոստիկանները մաքրում են պատերը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: