Բաժիններ՝

ՀՀ գյուղատնտեսության զարգացման համար գերադասելի է եվրոպական շուկան

Այսօր շատերի համար պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչ է Մաքսային Միությունը: Ամեն դեպքում, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Ֆերմերային Շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը, գյուղատնտեսության զարգացման առումով գերադասելի են եվրոպական արժեքներն ու եվրոպական շուկան:

 «Ես հակված եմ դեպի ԵՄ: Թեև դեռևս եվրոպական շուկայի դռեները լայն բացված չեն հայկական գյուղմթերքների համար, բայց իրավիճակը կփոխվեր: Օրինակ՝ նույնը կատարվում է մոլդովական գինիների, ուկրաինական գյուղմթերքների հետ, Եվրոպան դռներն արդեն բացել է և շատ ուշադրություն չի դարձնում որակի վրա և ամեն կերպ աջակցում է այդ երկրներին, շուկաներ է ստեղծում, որ իրացնեն իրենց արտադրանքն ու փոխհատուցվի Ռուսաստանի կիրառած սահմանափակումները»,- ասաց Սեդրակյանը:

 Ըստ նրա՝ ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելու դեպքում Հայաստանն էլ լավ կիրացներ գյուղոլորտի իր արտադրանքը: Միաժամանակ, այսօր Ռուսաստանում էլ մրցակցությունը խիստ է, օրինակ, միջինասիական երկրներից բերված ծիրանը շատ ավելի էժան գներով է վաճռվում, քան հայկականը:

 «Այսօր ԵՄ-ում գյուղմթերքների 30%-ի մատակարարը Թուրքիան է: ՀՀ-ի համար շատ լավ կլիներ Եվրոպա գնալը»,- նկատեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս