Բաժիններ՝

Ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամի դեմ հարձակման մասին

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանությունը հայտարարություն է տարածել երեկ՝ սեպտեմբերի 26-ին Նախախորհրդարան անդամի վրա կատարված հարձակման փաստով:

«Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն և  հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Սուրեն Գ.-ի դեմքին և պատճառել վնասվածք: Սուրեն Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրաչիկ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սուրեն Գ.-ն էլ իր դեմքին է հարվածներ հասցրել և պատճառել վնասվածք: Կատարվում է հետաքննություն»:

 NEWS.am-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 26-ին, 19:30-ի սահմաններում, Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բակում հարձակման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Սահակ Պողոսյանը և Սուրեն Գեւորգյանը:

Նախախորհրդարանի փոխանցմամբ, «Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանություն բերման ենթարկվելուց եւ արդեն տուն վերադառնալուց հետո, Սուրեն Գևորգյանի զգացողությունը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է անցնելով մի շարք բժշկական ստուգումներ: Նրա մոտ հայտնաբերվել է հարվածների արդյունքում ստացած ուղեղի հեմատոմա, բժիշկների ախտորոշմամբ՝ արյան զեղում:

Սուրեն Գևորգյանը այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկների խիստ հսկողության տակ, և ըստ բուժող բժշկի, եթե մոտակա 72 ժամում վիճակի բարելավում տեղի չունենա, ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն կզգացվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս