Սիրիայում գործող 300-400 զինյալները մեծ վտանգ կարող են ներկայացնել երկրի համար. ՌԴ ԱԴԾ
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/20130920-A582BF3160DC84D6-0-0-8D8A1888-B00D3D9E222F3B17.jpeg)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տվյալներով` Սիրիայից Ռուսաստան կարող է վերադառնալ մոտ 300-400 վարձկան, որոնք մասնակցում են Սիրիական հակամարտությանը: Այս մասին ԱԴԾ-ի առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը:
Վերջինիս խոսքերով` այդ վարձկանները Ռուսաստան վերադառնալու դեպքում կարող են մեծ վտանգ ներկայացնել երկրի համար: Սմիրնովն ընդգծել է, որ ռուսական օրենսդրությունում չկա հստակ հասկացություն վարձկան դառնալու վերաբերյալ, ինչի համար էլ անհրաժեշտ է աշխատանքներ տանել այդ ուղղությամբ: Նա նկատել է, որ այդպիսի խնդիր գոյություն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև` ՇՀԿ-ի անդամ երկրներում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Սիրիայում գործում է 1000 չեչեն զինյալից բաղկացած մի ջոկատ: