Բաժիններ՝

Վարկավորման դաշտում դրամ-դոլար պայքարում հաղթում է ԱՄՆ արտարժույթը

Սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.7 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.5 մլն ԱՄՆ դոլար:

Այսինքն, դրամով վարկավորման ծավալները նվազել են 9.9%-ով, իսկ դոլարով վարկավորման ծավալներն ավելացել են 13.5%-ով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս