Բաժիններ՝

Մոտ ժամանակներս կմեկնարկի թուրք-վրացական սահմանային թունելի կառուցումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պլանավորված է մոտ ժամանակներս սկսել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի շրջանակներում թուրք-վրացական սահմանային թունելի կառուցումը:

Այս մասին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Արիֆ Ասկերովը: Վերջինիս խոսքերով՝ թունելը միավորելու է Վրաստանի ու Թուրքիայի տարածքները, կառուցման վայր են բերվում սարքավորումներ ու մեքենաներ:

Ասկերովը հավելել է, որ նախկինում նախատեսվում էր կառուցել 1.2 կիլոմետրանոց թունել, մինչդեռ այժմ թունելի երկարությունը հասցվելու է մինչև 2.07 կիլոմետր՝ կապված տվյալ տարածքում սողանքների հայտնաբերման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս