Բաժիններ՝

«Էսօր արդեն որերորդ անգամ զանգում են, նման բան չկա». ԲՀԿ-ական պատգամավորը՝ իր որդուն բերման ենթարկելու լուրերի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Աբրահամ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկատվությունը, որ անցած գիշեր իր որդին բերման է ենթարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ մի խումբ ուղեկցողների հետ:

Աբրահամ Մանուկյանն ասել է.«Էսօր արդեն որերորդ անգամ զանգում են, նման բան չկա»:

Այդ մասին գրել էր  «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ Արթուր Մանուկյանը բերման է ենթարկվել Երևանի քաղաքային վարչություն և հիշեցնելով,  որ նա նաև Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին մեքենայում զենք պահելու «գործով է անցել։ Իսկ Lurer.com-ը հաղորդել էր, որ փորձաքննությունը Մարաշում բնակվող երիտասարդների արյան մեջ թմրանյութերի առկայության վերաբերյալ դրական արդյունք է ցույց տվել։

Մանրամասները՝ Tert.am-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս