ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ-ն կշարունակի սպառազինությունների մշակումն ու կատարելագործումը, հայտարարել է Կերայի ժողովրդական հանրապետության պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը 2-րդ տնտեսական կոմիտեի Պաշտպանական հեղափոխության նոր թանգարան այցելության ժամանակ: Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԿԺԴՀ-ի հզոր սպառազինությունները հետագայում ևս անընդհատ կմշակվեն ու կկատարելագործվեն, իսկ թանգարանի մասշտաբներն ու բովանդակությունը մշտապես կընդլայնվեն և կհարստացվեն», – հայտարարել է Կիմ Չեն Ընը:

ԿԺԴՀ ղեկավարը աշխարհում ուժեղագույն պաշտպանական արդյունաբերության կառուցումն անվանել է նաև Կորեայի աշխատավորական կուսակցության բնական առաքելությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031