Բաժիններ՝

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

Պակիստանի հյուսիսարևմտյան Քոհաթ քաղաքում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո իրականացված շուրջ 20 ժամ տևած գործողությունն ավարտվել է։ Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը X-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ հարձակման և դրան հաջորդած բախումների հետևանքով զոհվել է 23 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել է։

Նշվում է, որ ոստիկանության և անվտանգության ուժերի գործողությունների ընթացքում սպանվել է 8 հարձակվող, իսկ ոստիկանության համալիրի կարևոր շենքերը մաքրվել են զինյալներից։

Հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին․ պայթուցիկով բեռնված մեքենան պայթեցվել էր Քոհաթի ոստիկանության համալիրում գտնվող մզկիթի մոտ, ինչից հետո զինված անձինք ներխուժել էին համալիր և հարձակվել ոստիկանության ստորաբաժանումների վրա։

Գործողությանը մասնակցել են ոստիկանության, հակաահաբեկչական վարչության և անվտանգության ուժերի ստորաբաժանումները։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները ներթափանցել էին նաև հատուկ նշանակության ստորաբաժանման շենք, որտեղ նրանց դեմ գործողությունը շարունակվել էր մինչև համալիրի ամբողջական մաքրումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930