Լսեցինք Փաշինյանի նախընտրական նոր կարգախոսը, սրան պետք է լուրջ վերաբերել. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է, թե մեր երկրին նորից հեղափոխություն է պետք։ Դե, սա գուցե իմպրովիզ է, որ նա անում է ԱԽ նախկին քարտուղարի՝ 2018–ի մասին գրքի շնորհանդեսին։ Մյուս կողմից, այդ իմպրովիզով նա ակամա խոստովանում է, որ 2018–ին եղածը նա տապալել է, նա՝ ու իր թիմը։ Որովհետեւ, եթե չլիներ տապալված, ապա Փաշինյանը որեւէ կոնֆիգուրացիայով, որեւէ համատեքսով, կարիք չէր ունենա խոսել նոր հեղափոխության մասին։

Ես իմ ֆեյսբուքյան էջում անդրադարձա այս հայտարարությանը, ասելով, թե ըստ ամենայնի մենք լսում ենք նրա նախընտրական նոր կարգախոսը՝ հաջորդ նախընտրական կարգախոսը, որը կլինի թերեւս նոր հեղափոխության մասին։ Այդպես կփակվի մի բավականին ողբերգական ցիկլ՝ հեղափոխություն–պատերազմ–խաղաղություն–հեղափոխություն։ Իսկ հետո՞։ Հետո–ն Փաշինյանին չի հետաքրքրում, որովհետեւ նրա համար կենսական «հետո»–ն առավելագույնը նախընտրական հաջորդ ցիկլն է, որի մեկնարկն էլ նա դե ֆակտո ազդարարում է հեղափոխության անհրաժեշտության մասին իր հայտարարությամբ։

Կարծում եմ, սրան պետք է վերաբերել ավելի լուրջ, քան կարող է թվալ առաջին հայացքից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930