Սերժ մերժելով՝ Ազատ Արցախն եք մերժել, Արցախյան շարժումն եք մերժել ու Հայաստանն էլ տանում եք «խաղաղ» ադրբեջանացման. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է։

Գրքի շնորհանդես են անում, թե բա Սերժ ու ՀՀԿ ենք մերժել։

Սերժ մերժելով՝ Ազատ Արցախն եք մերժել, Արցախյան շարժումն եք մերժել ու Հայաստանն էլ տանում եք «խաղաղ» ադրբեջանացման։

Նենց էլ հավաքվել են «իրար գլուխ», կարծես Շուշին ազաատագրել են կամ ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ ադրբեջանական օկուպացիայց են ազատագրել։

Դուք էիք չէ՞ ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Դուք էիք չէ՞ ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։

Դուք էիք չէ՞ ասում՝ հաղթելու ենք։

Երկիրը սարքել են թուրք-ադրբեջանական խոսույթով շարժվող օբյեկտ։

Այո՝ օբյեկտ,այլ ոչ թե սուբյեկտ ու դրել հրճվում են։

Սերժ Սարգսյանը ՀՀ վերջին ինքնիշխան ու պետակենակենտրոն առաջնորդն է,իսկ Սերժ մերժողները՝ անկախ պետականություն քանդողները։

Պատմությունը բոլորիս կդնի իր արժանի տեղը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930