«Խելքին ինչ բրթում է՝ ասում է. «բլթացնում» է… Նիկոլն ինքը չի հասկանում՝ ինչ է ասում… երրորդ, չորրորդ, նման բան չկա, այդ համարակալումն ինչպե՞ս կարող է գալ». Աշոտ Ավագյան

Նախորդ շաբաթ Կառավարության 5-ամյա ծրագիրն ԱԺ-ում ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Չորրորդ Հանրապետությունն այլևս իրականություն է։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը «Սիսական» ջոկատի ազատամարտիկ, քանդակագործ Աշոտ Ավագյանը լսել է։ Նա վստահ է, որ ոչ միայն հասարակությունը չի հասկացել ու ընկալել նրա հայտարարությունը, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է ասում։

«Նիկոլն ինքը չի հասկանում, թե ինչ է ասում, սա է այդ մարդու կենսակերպը։ Ինչ վերաբերում է երրորդին, չորրորդին, նման բան չկա, ես չգիտեմ՝ այդ ամենն ինչ է նշանակում։ Այս առումով պատմաբանների էլ եմ լսել, նման բան ինչպե՞ս կարող է լինել, այդ համարակալումն ինչպե՞ս կարող է գալ։ Եվ ընդհանրապես, իմ կարծիքով՝ Նիկոլի ասածներին չպետք է այդքան տեղ տանք, նկատի ունեմ՝ այդ մարդու ասածները լուրջ չեն, լուրջ չպետք է վերաբերվել, խելքին ինչ բրթում է՝ ասում է»,- 168.am հետ զրույցում ասաց Աշոտ Ավագյանը։

Հարցին՝ եթե ուշադրություն չդարձնեն Նիկոլ Փաշինյանի ասածներին, չե՞ք կարծում, որ նա իրականություն է դարձնում իր բոլոր ծրագրերը, Աշոտ Ավագյանը պատասխանեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ պետք է փորձեն Փաշինյանին հեռացնել։

Կարդացեք նաև

«Այդ մարդը խոսելու է, մենք էլ արձագանքելու ենք, փոխարենը՝ մենք պետք է նրան հեռացնենք։ Այդ մարդու տրամաբանությունը ես չեմ հասկանում, դրա համար անիմաստ է արձագանքելը։ Նկատի ունեմ՝ նրա ասած հիմարություններին չպետք է արձագանքել, որ հանրության մոտ այդ ամենը չհիմնավորվի»,- հավելեց Աշոտ Ավագյանը։

Քանդակագործը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի ասածները չեն ընկալում նույնիսկ նրան ընտրած մարդիկ։

«Այս դեմոկրատիան, կամ չգիտեմ՝ ինչ, ժողովրդավարություն-բան, որպես այդպիսին, լրիվ խեղաթյուրված է՝ եթե համեմատենք իմ իմացած դեմոկրատիայի հետ։ Դրա համար հասարակությունը նրա ասածները չի հասկանում։ Իբր իր կարծիքով՝ գաղափարաբանություն է սարքել, բայց կներեք՝ «բլթացնում» է։ Կրկնում եմ՝ մեր հասարակությունն այդ մարդուն չի հասկանում՝ չի հասկանում և՛ ընդդիմադիր հատվածը, և՛ նույնիսկ իր կողմնակիցները»,- շեշտեց Ա. Ավագյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հասարակության հետ կոնկրետ մտավորականությունը չպե՞տք է աշխատի, բացատրի Նիկոլ Փաշինյանի բոլոր վտանգավոր հայտարարությունների հետևանքները, Աշոտ Ավագյանը պատասխանեց.

«Տեսե՛ք, 8 տարի է՝ հասարակության մեջ կա առողջ կորիզ, որը փորձում է այս ամենն անել, բացատրել, աշխատանք տանել, ստացվո՞ւմ է, դեռևս չի ստացվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության է։ Կարծում եմ՝ այսօր մտավորականությունը Նիկոլ Փաշինյանի նարատիվները տարածելու փոխարեն՝ պետք է տարածի ճշմարիտը՝ ճշմարիտը ո՞րն է, ազգապահը ո՞րն է, մեր վաղվա օրն ինչպե՞ս է լինելու, և այլն։

Ամեն դեպքում, հասարակությունը գուցե այդ մարդու ասածները լսում է զուտ նրա համար, որ նա դեռևս իշխանություն է՝ անկախ այն հանգամանքից, թե այդ ասածները որքանով են վիրավորական, անգրագետ և այլն»,- ընդգծեց Աշոտ Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930