Չի՛ կարող պետության ղեկավարը փակել պետությունը՝ նորը բացելու հավակնությամբ։ Դա ենթադրում է, որ այդ պետությունն անպայմանորեն ձախողվել է նրա կառավարմամբ, և եթե նորը պետք է բացվի, ապա այդտեղ նա այլևս չպետք է գոյություն ունենա։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է։
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ «Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ չորրորդ Հանրապետությոնը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա»։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը և Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն են։
Նա ոչ թե «Չորրորդ Հանրապետություն» է ուզում ստեղծել, այլ ոչնչացնում է Երրորդ Հանրապետությունը, նա քանդարար է։ Ամեն ինչ ոչնչացնում է մի հիվանդագին հոգեբանությամբ, իբր իրենից առաջ ոչինչ չի եղել, և ինքն ուզում է ինչ-որ բանի հիմնադիր դառնալ»:
Բանաստեղծ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից Դավիթ Մշեցին վերջին մի քանի օրերի ընթացքում հետևում է, թե ինչպես է իշխանությունը թուրք-ադրբեջանական պահանջով, ամեն բան վերացնելու մոլուցքով առաջ շարժվում՝ սրբություն, արժեհամակարգ, և, թե այդ ամենին ինչպես է արձագանքում հանրությունը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են իբր Չորրորդ Հանրապետություն հռչակելու՝ վարչախմբի պարագլխի ցնորամտությանը, սեփական պետության դեմ նրա տված ցուցմունքներին, մասնավորապես՝ իբր այլ պետության տարածք հայ զինծառայողներ ուղարկելու մասին անհեթեթ մտքերին, նաև՝ Փաշինյանի կողմից այդպես էլ չգաղտնազերծված՝ 2019-ի միջնորդական առաջարկին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանի մոտ Նիկոլ Փաշինյանի որևէ քայլ այլևս զարմանք չի առաջացնում: Նրա խոսքով՝ Փաշինյանն իր ծրագրավորված քաղաքական գիծն ուզում է մինչև վերջ տանել, նրա պատկերացմամբ՝ Հայաստանը՝ որպես պետություն, պետք է վերանա, ինչպես դա պատկերացնում են Թուրքիան ու Ադրբեջանը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյաննու քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն են։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք․ կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ լրագրողները կարող են հետևել քվեարկության ընթացքին, ՔՊ-ն չունի դիմակ, որ պատռվի։ Նրա որակմամբ, ՔՊ-ի ընտրությունները կեղծված չեն եղել, այլ եղել են վատ կազմակերպված, որտեղ ձայների հաշվարկի հետ կապված խառնաշփոթ է եղել։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից՝ որպես վարչապետ, հրաժարական եմ տվել երկու անգամ: Ինչո՞ւ, որ կուսակցությունն էլ ընտրություն ունենա, ժողովուրդն էլ: Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Ես ժողովրդի արած ընտրությունը քամահրանքի չեմ ենթարկի, դա բացառվում է»:
«Սաղին սրբել-հանել է պետք», «ավելի լավ է՝ իրեն փոխեն», «Նիկոլի անունը մի տուր»՝ 168.am-ի հետ զրույցում քաղաքացիներն այսպես են արձագանքում Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարություններին: