Բաժիններ՝

Կարեն Շահնազարովի «Mercedes» ջիպը բախվել է «Daewoo» մակնիշի տաքսուն

Այսօր առավոտյան ժամը 11-ին մոտ Մոսկվայի Իլյինսկի մայրուղում վթարի է ենթարկվել «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի «Mercedes» ջիպը: Ղեկի մոտ եղել է Կարեն  Շահնազարովը: Նրա մեքենան բախվել է կայանատեղից դուրս եկող «Daewoo» մակնիշի տաքսուն: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»՝ հղում անելով  «lifenews.ru» կայքին:

Շահնազարովը վնասվածքներ չի ստացել: Իրեն միանգամայն առողջ է զգում նաև տաքսու վարորդը: Ինչպես ներկայացրել է վերջինս, հարվածը այնքան էլ ուժեղ չի եղել: Սակայն պատահարի ենթարկված փոխադրամիջոցները զգալի վնասներ են կրել:
Վնասվել է Շահնազարովի «Mercedes»-ջիպի դուռը և պոկվել է «Daewoo»-ի բամպերը:

Ըստ նախնական տեղեկությունների ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորը տաքսու վարորդն է:
Վթարի վայրում բոլոր փաստաթղթերը լրացնելուց հետո Կարեն Շահնազարովը շտապել է իր գործերին: «lifenews.ru»-ի հեռախոսային հարցմանն ի պատասխան հայտնի կինոռեժիսորն ասել է, որ ամեն ինչ կարգին է և սարսափելի ոչին չի պատահել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս