Մենք իմացել ենք, որ Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան. Նարեկ Կարապետյան

Իլհամ Ալիևը հայտարարել է TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի միջով էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագծի նախապատրաստման մասին։

Նա հայտնել է, որ ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում այս առնչությամբ ասաց, որ իրենք տեղյակ են եղել ադրբեջանցի մասնագետների՝ Մեղրիի տարածաշրջան կատարած այցելությունների մասին, սակայն ոչ թե պետական ինստիտուտների, այլ սեփական կապերի միջոցով, և, որ դա եղել է 2-3 ամիս առաջ։

«Դա ճանապարհ է ՀՀ սուվերեն տարածքում, և որևէ երկիր իրավունք չունի դա կոչել միջանցք: Եվ եթե իրենք ուզում են ՀՀ տարածքով անցկացնեն էլեկտրահաղորդման գծեր, պետք է վճարեն մեզ դրա համար: Իրենք թող վճարեն մեզ, անցկացնեն, եթե ուզում են: Մեր երկիրը պետք է շահի դրանից, այսինքն, մեր երկրի համաձայնությունը ստանալուց հետո պետք է վճարեն:

Կարդացեք նաև

Յուրաքանչյուր երկիր հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից, եթե ցանկանում է, որ ՀՀ տարածքով անցնի ինչ-որ գիծ՝ տրանսպորտային, լոգիստիկ, նա պետք է վճարի մեր պետությանը»,- նշեց նա՝ զերծ մնալով խոսել հնարավոր այլ պայմանավորվածություններից ադրբեջանցիների՝ Մեղրի այցի համատեքստում, բայցև շեշտեց՝ դեմ չի լինի վճարելու գծերի անցկացմանը, եթե սուվերենության հետ կապված խնդիր չլինի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31