Գործերն ընտրողաբար են հարուցվում․ Բեզատչոտնիկություն է․ Քոչարյանը սաստեց Ռուբինյանին և շարունակեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը հայտարարեց, թե փորձ է արվել իր ելույթից հետո համեմատել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը։

«Քիչ առաջ իմ ելույթից հետո, որպես չգիտեմ՝ հակափաստարկ,  թե ինչ-որ մի վատ բան, որը եղել է նախկինում, փորձում էին համեմատել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը։  Ես հիմա ուզում եմ ներկայացնել մի հետազոտության արդյունքներ, որն իրականացրել է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI)՝ իր տվյալների բազայի հիման վրա։ Ուրեմն այսպես. 1998-2008 թվականներին Հայաստանի ռազմական ծախսերը եղել են 3 միլիարդ 332 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ 7 միլիարդ 352 միլիոն։ Ադրբեջանի հետ տարբերությունը եղել է մոտ 2.2 անգամ։

Հիմա ներկայացնեմ 2018 թվականից մինչև 2025 թվականը նույն տարբերությունը․ 8 միլիարդ 792 միլիոն՝ Հայաստան, 26 միլիարդ 812 միլիոն՝ Ադրբեջան, տարբերությունը՝ 3 անգամ: Իմիջիայլոց, շատ կարևոր է այստեղ հաշվի առնել, որ այն ժամանակ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակին տրամադրվածը սրա մեջ ներառված չէ։ Նաև այն, ինչ մենք ձեռք էինք բերում, ձեռք էինք բերում Ռուսաստանի Դաշնության ներքին շուկայական գներով, իսկ շատ բաների համար նույնիսկ չէր վճարվում։ Այսինքն, իրականում պայմանական 1000 դոլարի դիմաց մենք ստանում էինք ավելի շատ զենք, քան նույն 1000 դոլարի դիմաց ստանում էր Ադրբեջանը։ Եթե այսպես պարզ ասեմ՝ մենք իրականում ավելի շատ ունեինք, ու եթե սա հաշվի առնենք, կարծում եմ՝ գոնե ապահով կարելի է ասել, որ այդ տարբերությունը 1.5 անգամ էր։

Հիմա եկեք պարզ մաթեմատիկա անենք․ 2.2-ը 3-ից մե՞ծ է, թե՞ փոքր։ Ձեր դեպքում տարբերությունը 3 անգամ է»,- մանրամասնեց պատգամավորը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31