«Թուրքիային «F-35»-ի վաճառքը կկործանի Մերձավոր Արևելքի ուժային հավասարակշռությունը». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույց է տվել ամերիկյան «CNN» հեռուստաընկերությանը և անդրադարձել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիային «F-35»-ի վաճառքը «կկործանի» Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը։

«Դա կկործանի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը, քանի որ ես կարծում եմ, որ Թուրքիան ունի ագրեսիվ նկրտումներ։ Նրանց տաք այդ հզորությունը տալու դեպքում, դրանից հետո կտեսնեք ագրեսիան», – նշել է Նեթանյահուն։

Նա նաև պնդել է, որ գերժամանակակից կործանիչների վաճառքը Թուրքիային չի դարձնի ԱՄՆ-ի համար բարեկամ պետություն ու Թուրքիայի ղեկավարությանը բնութագրել է որպես «մի ռեժիմ, որը վարակված է Մուսուլման եղբայրներով ու ատում է ԱՄՆ-ին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031