Բաժիններ՝

Բրյուսովի անվան համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու համար

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք:

«Այդ անձը համալսարանի նույն ամբիոնի 2 դասախոսի՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը կազմակերպելու համար տարբեր չափերի կաշառք է վերցրել 2025 թվականի հոկտեմբերին»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ բացի դրանից, ամբիոնի վարիչն ասպիրանտի ատենախոսության պաշտպանության գործընթացը կազմակերպելու համար էլ ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը: Դա եղել է նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ կաշառքը եղել է ոսկյա զարդի տեսքով:

Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել aմբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու, իսկ նրան կաշառք տված 3 դասախոսին՝ կաշառք տալու հոդվածներով։ Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031