Սթարմերը կարող է դիտարկել հրաժարականի տարբերակը՝ կուսակցության ներսից գործադրվող ճնշումների ֆոնին. The Times
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, The Times-ի տվյալներով, բախվում է սեփական կուսակցության ներսում աճող ճնշումների հետ և իբր դիտարկում է հրաժարական տալու հնարավորությունը։
Պարբերականը գրում է, որ քաղաքական գործիչը գիտակցում է ուժգնացող դժգոհությունը և, ինչպես սպասվում է, առաջիկա հանգստյան օրերն անցկացնելու է ընտանիքի հետ հետագա քայլերի քննարկմամբ, ինչից հետո որոշում կընդունի՝ շարունակե՞լ աշխատանքը վարչապետի պաշտոնում, թե՞ հրաժարական տալ։
Հաղորդվում է նաև, որ մոտ ժամանակները Սթարմերը, ամենայն հավանականությամբ, կկրճատի հանրային ակտիվությունը, իսկ նրա հաղորդակցության հարցերով թիմը պատրաստում է հեղինակության ռիսկերի նվազեցման և քաղաքական իրավիճակի կայունացման ծրագիր։

