Բաժիններ՝

Հայեցակարգ՝ գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման համար

Գույքային հարկերը, որպես կանոն, համարվում են բավականին տեսանելի հարկեր. դրանք չեն պահվում աղբյուրի մոտ, ինչպես եկամտահարկը, անմիջականորեն վճարվում են բնակ­չության գրպանից, դրանք հիմնականում ուղղվում են տեղական բյուջեներ, ֆինան­սա­վո­րում են այնպիսի ծառա­յություններ, որոնց որակը և մակարդակը նույնպես տեսա­նելի է հար­կա­տու­ներին: Վերջին 10 տարիների ընթացքում գույքահարկի և հողի հարկի գծով մուտքերը Հայաստանի համայնքների ընդհանուր եկամուտներում կազմել են միջինը շուրջ 24 %, ընդ որում` 2010-2011 թթ-ին այդ ցուցանիշը գնալով նվազել է: Այսպես՝ 2009թ-ին գույքահարկն ու հողի հարկն ընդամենը եկամուտների 28.3%-ն են կազմել, իսկ 2010-ին՝ 18.5%, 2011-ին՝ 13.5%:

Գույ­քահարկի հարկման համա­­կարգի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը մշակել է և առաջիկա՝ հունիսի 27-ի նիստում կներկայացնի «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգը:

Ըստ փաստաթղթի՝ նախատեսվում է ընդլայնել գույքահարկով հարկման օբյեկտները, դրանցում ներառել նաև պետա­կան և համայնքային գույքը, բարձր արժեք ունեցող գույքի համար սահմանել ավելի բարձր պրոգրեսիվ դրույ­քա­չափեր, այսինքն` գույքի արժեքի աճին զուգընթաց սահմանել աճողական ավելի բարձր դրույքաչափեր,

բարձրացնել գույքի օգտագործման արդյունավետությունը` ապահովելով ռեսուրսների և գույքի արդյունավետ այլընտրանքային օգտագործում, ստեղծել հանրապետության տարածքում անշարժ գույքի (հողի և շենքերի, շինություն­­ների) ռեսուրսների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչը հնարավորություն կըն­ձեռի բարձրացնել հարկման արդարացիությունը, վերանայել հարկային արտոնությունների համակարգը` վերացնելով հողի և շինություն­ների մասով ներկայումս առկա արտոնությունների տարբեր շրջանակները և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս