Լիբանանում բախվել են բանակն ու Սիրիայի ապստամբներին աջակցող իսլամիստները
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանի զինված ուժերը բախվել են Սիրիայի ապստամբներին աջակցող տեղի սուննի շարժման ներկայացուցիչների հետ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բախումները գրանցվել են երեկ և շարունակվել են գիշերը: Զոհվածների թվում կա 10 լիբանանցի զինծառայող և առնվազն երկու իսլամիստ: Բացի այդ, կա ևս մոտ 50 վիրավոր:
Բախումները տեղի են ունեցել միջերկրածովյան Սայդա քաղաքի մոտ: Առաջինը կրակ են բացել իսլամիստները՝ հարձակվելով զինված ուժերի անցակետի վրա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ձերբակալվել է մեկ իսլամիստ: