Բաժիններ՝

Ուրմիա լիճը ցամաքել է 2/3-ով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում գտնվող Ուրմիա լիճը ցամաքել է 2/3-ով: Այս մասին հայտարարել է Ամայացման բաղադրատարրերի գծով հետազոտական հանձնաժողովի ղեկավար Մուհամեդ Դերվիշը:

Վերջինիս խոսքերով՝ ջրառատ ժամանակ լճի տարածքը կազմում է 540.000 հեկտար, սակայն ջրի անհրաժեշտ ծավալի մատակարարման բացակայության պատճառով դա նվազել է մինչև 360.000-390.000 հեկտարի:

Դերվիշը հավելել է, որ Ուրմիա լճի միջին խորությունը 14 մետրից նվազել է մինչև 2 մետրի: Նա հայտարարել է, որ լճի աղակալումը կարող է վնասել շրջակա վարելահողերին, ուր աղը կարող է հասցվել քամու միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս