Բաժիններ՝

Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ստրասբուրգում իր աշխատանքներն է սկսել ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը: Դրանում ռուսական կողմը բարձրացնելու է իր իսկ պնդմամբ՝ երկակի ստանդարտների կիրառման հարցը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:

Վերջինիս խոսքերով՝ Եվրախորհրդարանն ամեն տարի ընդունում է հակառուսական բանաձևեր, ինչը և վկայում է երկակի ստանդարտների կիրառման մասին, քանի որ Եվրոպայում էլ տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, սակայն դրանք չեն արժանանում Եվրախորհրդարանի ուշադրությանը:

ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում քննարկվելու են Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, կոռուպցիայի դեմ պայքարը, Մակեդոնիայի հետ հետմոնիթորինգային երկխոսությունը և այլ հարցեր:

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ նստաշրջանի օրակարգում չկան Ադրբեջանին առնչվող հարցեր: Պլանավորված է, որ այսօրվա նիստում ելույթ է ունենալու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ վաղը ելույթ կունենա Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս