Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանը սպառնում է`մեզ չընտրեք, Հայաստանում չեք ապրելու
Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հերթական լկտի պահվածքն է ցուցաբերել, այս անգամ` արցախցի կնոջ հանդեպ: Նա բազմաթիվ դրվագներով է հայտնի դարձել մամուլում: Այս անգամ արցախցի կնոջը սպառնում է` եթե իրենց չընտրեն, ապա Ռուսաստանի տոմս պիտի գնես, Հայաստանում չես ապրելու…
Դեռ անցյալ տարվա նոյեմբերին «Anti-Corruption Platform»-ը հայտնել էր.
«Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, վերջին երեք տարում կառուցել է ընտանեկան և կուսակցական շահերի կոռուպցիոն հստակ սխեմա՝ համայնքային բյուջեից միլիոնավոր դրամներ ուղղելով իրեն և իր մերձավորներին պատկանող ընկերություններին։ Սկիզբը․ համայնքի ղեկավարն ու սեփական գազալցակայանը 2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը Էդիկ Սափեյանը և հորեղբայրը Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալին համայնքապետարանի՝ հեղուկ և սեղմված գազի մատակարարման մրցույթներում։ Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ, իսկ երկու մրցույթներում էլ միակ մասնակիցը եղել է հենց Սափեյանների ընկերությունը։ Ողջամտությունը հուշում է, որ գործի է դրվել կամ «թաքուն» մրցույթը կամ հնարավոր մասնակիցներին վախեցնելու մեթոդը։ Պայմանագրերը կնքվել են՝
📅 2023-ի հունվարի 3-ին,
📅 2023-ի ապրիլի 5-ին։
Այսպիսով, համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման առաջին իսկ տարուց սկսած համայնքային միջոցներով գործարքներ է իրականացրել իր ընտանիքի բիզնեսի հետ։ Այդպիսով տիրացել համայնքի գումարներին»,-հայտնել էր «Anti-Corruption Platform»-ը։
Մանրամասները` տեսանյութում:



