Իզմիրում ոստիկաններն այսօր առավոտյան հարձակվել են ցուցարարների վրա (տեսանյութ)
Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Իզմիրում թուրքական ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրանների վրա: Ցուցարարները քաղաքում տեղադրել էին վրաններ՝ Ստամբուլի «Գեզի» այգու համար փողոց դուրս եկածներին իրենց աջակցությունը հայտնելու համար:
Ոստիկանները կոտրել են ցուցարարների վրանները, դրանք տեղավորել են բեռնատարների մեջ և հեռացրել են դեպքի վայրից: Բացի այդ, ոստիկանները ձերբակալել են մեծ թվով մարդկանց:
Իզմիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը երեկ ընդունել է ցուցարարների 8 հոգանոց պատվիրակությանը և հայտնել, որ ցուցարարները մշտապես կարող են օրենքի սահմաններում հայտնել իրենց բողոքը, սակայն վրաններ տնկելը վնասում է զբոսաշրջությանը և ցուցահանդեսների անցկացմանը:
Իզմիրից բացի, ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել Թունջելիում ու Անկարայում: