Իշխան Զաքարյանը հերքում է. Ես ուզում եմ ասել, որ ՎՊ նախագահը դատախազի հետ կապված որևէ հայտարարություն չի արել
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-ում հայտարարել էր, թե ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՀԱԿ խմբակցության հետ ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվությունը քննարկելու ժամանակ ասել է, թե իրենց արձանագրած խախտումները ՀՀ գլխավոր դատախազին չի ուղարկում, որովհետև հիասթափված է այդ մարմնից:
Սակայն քիչ առաջ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե նման բան չի եղել. «Ես ուզում եմ ասել, որ ՎՊ նախագահը դատախազի հետ կապված որևէ հայտարարություն չի արել: Ցանկացած կառույցի գնահատականը տալիս է այն օղակը, որը պատասխանատու է դրա գործունեության համար»:
Նա հավելեց նաև, թե ՎՊ-ն այս տարիների ընթացքում դատախազությանն է ուղակել է շուրջ 30 գործ: