S-400-ների շուրջ ԱՄՆ-Թուրքիա տարաձայնությունը շուտով կարող է լուծվել
Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ռուսական արտադրության «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ ԱՄՆ-Թուրքիա տարաձայնությունը շուտով կարող է լուծվել։ «Անթալիայի դիվանագիտական համաժողովում» նա նշել է, որ Վաշինգտոնի տեսանկյունից Թուրքիայի վերադարձը «F-35» կործանիչների ծրագրին խնդիր չէ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բարաքը կարևորություն է տվել Թուրքիայի տարածաշրջանային դերին՝ երկիրը որակելով «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) «գործող հիմնական խաղացող»։ Նա անդրադարձել է նաև Թուրքա-Իսրայել հարաբերություններին՝ նշելով, որ երկրների միջև առկա լարվածությունը հիմնականում հռետորական բնույթ ունի։
Հիշեցնենք, որ Անկարան 2017-ին Մոսկվայի հետ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել 2 միավոր «S-400» համալիրի ձեռքբերման համար։ Համակարգերը մատակարարվել էին 2019-ին, ինչի արդյունքում Վաշինգտոնը Թուրքիային հեռացրել էր «F-35»-ի ծրագրից և կիրառել «CAATSA» պատժամիջոցներ։



