Բաժիններ՝

Վրացի պատգամավորները դժգոհել են խորհրդարանի շենքում տիրող անտանելի շոգից

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի պատգամավորները դժգոհել են Քութայիսում գտնվող խորհրդարանի նոր շենքում չափազանց բարձր ջերմաստիճանից, ինչը դժվարացրել է իրենց աշխատանքը: Այս մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:

Խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին խորհրդարանի շենքում առկա պայմանները որակել է որպես «անտանելի». «Այդպիսի ջերմաստիճանի դեպքում դժվար կլիներ անգամ ուղտի համար»:

Նշվում է, որ հունիսի 13-ի ցերեկը խորհրդարանի շենքի ծածկապատշգամբում օդի ջերմաստիճանը կազմել է 53 աստիճան, իսկ դրանից օրեր առաջ խորհրդարանի մի շարք հատվածներում ջերմաստիճանը հասել է 67 աստիճանի:

Քութայիսում Վրաստանի խորհրդարանի նոր շենքը կառուցվել է 2009-2012 թվականներին: Շենքի կառուցումն արժեցել է մոտ 340 միլիոն լարի (ավելի քան 200 միլիոն դոլար): 2012 թվականի աշնանային խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքը քանիցս հայտարարել է, որ պատգամավորները պետք է աշխատեն Թբիլիսիում և ոչ թե Քութայիսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս