99.000 դոլար՝ Իրանի և 76.000 դոլար՝ Չինաստանի կցորդին. բյուջեի «գնում չհանդիսացող» ծախսերը
Էկոնոմիկայի նախարարությունը գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով, ինչպես նշանակումից ի վեր, այս տարի ևս գումար է հատկացրել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային կցորդի մեկ տարվա պահպանման ծախսերի համար։
Կցորդ Հայկ Նազարյանը, որը Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է 2025 թվականի ապրիլին և 3 տարի ժամկետով, այս տարի ստացել է 38 միլիոն 105,715 դրամ, որը շուրջ 99.610 դոլար է կազմում։ Այս գումարից շուրջ 17 միլիոն դրամը աշխատավարձ է հաշվարկվել (16,829,814 դրամ):
Նույն ընթացակարգով Չինաստանի առևտրային կցորդի ծառայությունների համար 2026 թվականի հունվարից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածի համար Կորյուն Ղազարյանին նախարարությունը հատկացրել է 29 միլիոն 251 757 դրամ (76 465 դոլար), որից շուրջ 13 միլիոն դրամը՝ 7 ամիսների աշխատավարձի հաշվարկով (12 896 479 դրամ)։
Հուլիսին լրանում է Կորյուն Ղազարյանի ծառայության եռամյա ժամկետը։



