Բաժիններ՝

Մանգանի օգտակար հատկությունները

Մանգանն իր օգտակար հատկություններով ապահովում է ոսկորների կառուցվածքը, ճիշտ զարգացումը, ոսկորների մետաբոլիզմը և ոսկորների համար կարևոր ֆերմենտների առաջացումը: Մանգանը գործում է՝ որպես կոֆերմենտ, որը կարևոր է օրգանիզմի նութափոխանակության ֆունկցիայի կարգավորման համար: Բացի վերը թվարկված հատկություններից՝ մանգանը նպաստում է հյուսվածքների ձևավորմանը, կալցիումի ներծծմանը, վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքին, սեռական հորմոնների արտադրմանը, կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը, ճարպերի և ածխաջրերի մետաբոլիզմը:

Մանգանը մի հանքանյութ է, որը մեր օրգանիզմում առկա է քիչ քանակությամբ: Այն փնտրում է օրգանիզմում առկա ազատ ռադիկալներն ու չեզոքացնում նրանց` կանխելով դրանց վտանգը մեր օրգանիզմին: Մեր օրգանիզմը, միջին հաշվարկներով, պարունակում  է մոտ 20մգ մանգան, որը կենտրոնացված է երիկամներում, լյարդում, ենթաստամոքսային գեղձում և ոսկորներում:  Մանգանը մեծ դեր ունի ուղեղի նորմալ աշխատանքի և նյարդային համակարգի նորմալ գործունեության համար:

Օրգանիզմում մանգանի պակասի նախանշանները  

Օրգանիզմում մանգանի համապատասխան քանակության պակասի դեպքում նկատվում է արյան բարձր ճնշում, սրտի խնդիրներ, ոսկորների սխալ ձևավորում, բարձր խոլեստերին, վատ տեսողություն, լսողական խնդիրներ, քրտնարտադրություն, սրտի աշխատանքի անկանոնություն, թուլություն, հիշողության կորուստ, դող, հևոց, մկանների ձգվածություն, և այլն: Մանգանի պակասի դեպքում կանանց մոտ կարող է առաջանալ նաև անպտղություն, ենթաստամոքսի հետ կապված խնդիրներ և օստեպորոզ:

Մանգան պարունակում են

Մանգանով հարուստ են սխտորը, խաղողը, կանաչ լոբին, բրինձը, ազնվամորին, անանուխը, վարսակը, ընկույզը, ելակը, կումանիկան, արևադարձային մրգերը, հազարը, սպանախը, մեխակը, քրքումը, կանաչ սոխը, բանանը, վարունգը, կիվին, թուզը և գազարը:

Մանգանի օգտակար հատկությունները

Առողջ ոսկորներ

Մանգանը շատ կարևոր հանքանյութ է ոսկորների նորմալ աճի և զարգացման համար: Այն բարձրացնում  է ոսկորների հանքային խտությունը, որը կարևոր է հատկապես կլիմաքսի շրջանում: Շատ կանայք կլիմաքսից հետո տառապում են մանգանի պակասից:

Ազատ ռադիկալներ

Շնորհիվ մանգանի հակաօքսիդանտ հատկությունների, մանգանը կարգավորում է ազատ ռադիկալների մուտքն օրգանիզմում: Ազատ ռադիկալները կարող են վնասել մեր օրգանիզմի բջիջները, իսկ մանգանն իր բուժիչ հատկություններով կանխում է ցանկացած վնաս:

 

Արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորում

Մանգանը կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը, որն իր հերթին՝ կարող է կանխել շաքարախտը:

Էպիլեպսիա

Օրգանիզմում մանգանի պակասից կարող են ի հայտ գալ էպիլեպսիկ ջղաձգումներ: Սննդակարգում ներառեք մանգանով հարուստ սննդամթերք, և էպիլեպսիկ երևույթները կմեղմանան կամ կանցնեն:

Մետաբոլիզմ

Մանգանի կարևոր ֆունկցիաներից մեկը մետաբոլիզմի կարգավորումն է: Մանգանը ակտիվացնում է ֆերմենտներ, որոնք նպաստում են ածխաջրերի, ամինաթթուների և խոլեստերինի մետաբոլիզմին: Այն նաև կարևոր է վիտամիններ E-ի և B-1 ի, մետաբոլիզմի համար:

Կանխում է օստեոպորոզը

Մանգանի համապատասխան քանակի պակասից կարող է առաջանալ օստեոպորոզ: Եթե ցանկանում եք խուսափել այս հիվանդությունից, ապա ամենօրյա սննդակարգում ներառեք մանգանով հարուստ սննդամթերք:

Նպաստում է  վիտամինների ներծծմանը

Մանգանն օգնում է ներծծելու այնպիսի վիտամիններ, ինչպիսիք են վիտամիններ B-ն և E-ն, ինչպես նաև՝ մագնեզիում հանքանյութը:

Մեղմացնում է դաշտանի նախանշանները

Շատ կանայք են տառապում դաշտանի նախանշաններից: Նման դեպքում կարող է օգնության հասնել մանգանը, քանի որ այն մեղմում է տրամադրության տատանումները, գլխացավը, դեպրեսիան, գրգռվածությունը:

Ուղեղի և նյարդային համակարգի ֆունկցիաների կարգավորում

Մանգանը կարևոր է համարվում ուղեղի նորմալ աշխատանքի համար, և հայտնի է , որ այն բուժում է նյարդային որոշակի խանգարումներ:

Գլյուկոզայի մետաբոլիզմ

Մանգանը նպաստում է նաև օրգանիզմում գլյուկոզայի մետաբոլիզմին: Սա մանգանի ամենակարևոր հատկություններից մեկն է, քանի որ գլյուկոզայով ապահովվում են մարմնի բոլոր մասերը:

Մարսողական տրակտ

Մանգանը մի հանքանյութ է, որը նպաստում է մարսողական համակարգի ճիշտ աշխատանքին: Սա էլ իր հերթին՝ օգնում է մետաբոլիզմի ընթացքում ճարպերի ներծծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս