
Ադրբեջանը կործանիչներ է գնել, դրանք տեղափոխվել են Բաքու, իսկ մեզ պատմում են խաղաղության մասին. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Մինչ մեզ ինքնամոռաց պատմում են այն մասին, թե իբր կարելի է ինչ-որ «բան» ստորագրելով ադրբեջանցի մարդասպանների և օկուպանտների հետ, հասնել խաղաղության, նույն այդ ադրբեջանցի ագրեսորն ու օկուպանտը ակտիվորեն պատրաստվում է «խաղաղությանը», բայց պատրաստվում է իրեն իսկ բնորոշ «խաղաղության» և «բարիդրացիության» տրամաբանությամբ։
Եվ այսպես, ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Պակիստանից գնված JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը վայրէջք է կատարել Բաքվում։
Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ Ադրբեջանը զանգվածաբար զինվում է ` և դա այն իրավիճակում , երբ Հայաստանը հակառակ տարրական տրամաբանությանը կրճատում է իր ռազմական բյուջեն՝ իր որոշումը հիմնավորելով այն պնդմամբ, թե իբր « խաղաղությունը» եկել է։
Ահա այսպես՝ լուռ, հանգիստ և առանց շտապելու, հայերը պատրաստվում են խաղաղությանը, իսկ ադրբեջանցիները՝ պատերազմին։
Դուք զգում եք , թե ինչպիսի պատճառահետևանքային «բարդակ» է տիրում մեր գլխում»։