Թուրքիան կհետաքննի Էպշտեյնի հրամանով երկրից առևանգված աղջիկների մասին տեղեկությունները

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդիմադիր պատգամավոր Թուրան Չոմեզի այն պնդումների վերաբերյալ, որ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի անունից երկրից առևանգվել են թուրք դեռահաս աղջիկներ, տարվել նրա կղզի և բռնաբարվել. հայտնում է «Ջումհուրիեթ» թերթը։

ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերի վրա աշխատանքը սկսվել է 2025 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Չոմեզի հայտարարության հրապարակումից մեկ օր անց։

Այս ֆոնին սոցիալական ցանցերում հայտնվել են հաղորդագրություններ, որոնցում պնդում կա, թե «Թուրքիայում ամեն տարի անհետանում է ավելի քան 10,000 երեխա, իսկ վերջին ութ տարիների ընթացքում՝ գրեթե 100,000»։ Ավելին, լայնորեն տարածվել է «Թուրք երեխային արտասահմանում տանջել են» վերնագրով տեսանյութը։

Թուրքիայի կապի նախարարության դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը և նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հայտարարել են, որ վիճակագրությունը և տեսանյութը կեղծ են. թվերը վերցված են Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) կողմից հայտնաբերված անհետ կորած երեխաների վերաբերյալ կազմված զեկույցից, իսկ տեսանյութը նկարահանվել է Բրազիլիայում 2021 թվականին։

Տեսանյութեր

Լրահոս