Բաժիններ՝

Եթե վարչապետը ներողություն խնդրի, ապա ամեն ինչ կավարտվի. Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ երեկոյան Չանքայա նախագահական նստավայրում ընդունել է հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:

Հանդիպումը կայացել է Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ և տևել է կես ժամ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ եթե վարչապետ Էրդողանը ներողություն խնդրեր, ապա դա վերջ կդներ բողոքի ակցիաներին:

Նա հավելել է, որ նախագահին է այցելել՝ կապված վերջին օրերին Թուրքիայում գրանցված ցավալի իրադարձությունների հետ: Նա ընդգծել է, որ վարչապետ Էրդողանի խոսելու տոնը միտված չէ ժողովրդին հանդարտեցնելուն, ինչը չի կարելի ասել նախագահ Գյուլի դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս