«Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսելով Ալիևի վերջին կոշտ հայտարարությունների մասին, թե «ադրբեջանցիները բռնի տեղահանվել են Հայաստանից, հետևաբար պետք է վերադառնան», նշեց՝ իշխանությունները որևէ փաստ չեն ընդունում, փոխարենը՝ հայտարարում են, թե խաղաղությունն արդեն հաստատված է։

«Երկրի անվտանգության ճարտարապետության հարցում մեր և իշխանությունների դիրքորոշումներն էապես տարբերվում են։ Իշխանությունն իր մոտեցումները կառուցում է, այսպես կոչված, «հաստատված խաղաղության» պայմաններում, այնինչ մեր դիրքորոշման, առաջնահերթության հիմքում այն է, որ ցանկացած իրավիճակում Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։

Կարծում եմ՝ Ադրբեջանն անընդհատ իր շանտաժային քաղաքականությամբ նաև փորձելու է Հայաստանին դրդել նոր զիջումների, ավելին՝ արագացնելու Ադրբեջանի օրակարգը՝ սպասարկելու այն դրույթները, որոնք Ադրբեջանի իշխանությունների և նրանց տարբեր ներկայացուցիչների կողմից անընդհատ հնչում են»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ APA գործակալության փոխանցմամբ, Ալիևը Հայաստանին մեղադրել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի տարածքում ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։

Կարդացեք նաև

«Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է,- Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով,- Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս