«Ինքս տեղեկություններ չունեմ այն մասին, որ սահմանագծի տարբեր հատվածներում կան որոշակի վտանգավոր տեղաշարժեր կամ (ադրբեջանական.- Ն.Ս.) զորքի կենտրոնացումներ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ հնարավոր հարձակման հավանականությանը:
«Սահմանի հետ կապված մենք երեկ շատ ինտենսիվ տվել ենք իրադրության յուրաքանչյուր փոփոխություն, նույն ձևով էլ շարունակելու ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Տեղ համայնքում տեղի ունեցած ադրբեջանական կողմի հարձակմանը հայկական դիրքերի վրա։
«Կան սկզբունքային հարցեր, որոնք ազդում են Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա, նաև մարդկային հարաբերությունների վրա, այդ թվում՝ աշխատանքային։ Չի բացառվում, որ դա որոշակի ազդեցություն ունենա նաև այդ ծրագրերի վրա։ Բայց կարծում եմ՝ այս պահին պարզապես նպատակահարմար չէ այդ մասին խոսելը»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։